Ինտիմ տեսարանում դերասանի փոխարեն նկարահանվել է դերասանուհու ամուսինը
Մշակույթ
16:25 04/09/2020
Հայաստան

Ինտիմ տեսարանում դերասանի փոխարեն նկարահանվել է դերասանուհու ամուսինը

«Մեր պաշտոնական առաջարկությունը, որ ներկայացրել ենք պարետատուն՝ սեպտեմբերից կարողանանք փակ տարածքներում  միջոցառումներ ունենանք»,- ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

Նա նշեց, որ պարետատան հետ երեկ է վերջին զրույցն ունեցել, ասել է՝ արտակարգ դրությունը  վերջանալուց հետո ուղղակի անհրաժեշտություն է նաև վերադառնալ փակ  տարածքներ։

«Մենք մանրամասն  մշակել ենք ուղեցույցը՝ ինչպես է պետք գործել, աշխատել փակ տարածքներում, սրահներում։ Կարծում եմ՝ այս կամ այն կեպ պետք է  սեպտեմբերին իրականացվի։ Մեր առաջարկությունը, դիրքորոշումը, որպես ոլորտի լիազոր մարմնի, այո՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ, կարող ենք 1000 տեղանոց դահլիճում  300, 400, 500 մարդ տեղավորել ու միջոցառումներ անցկացնել։ Այսինքն, մենք պետք է ունենանք նաև չի կարելիի բանական  պատասխան և հիմնավորում։ Եթե չենք ունենում  այդ պատասխանը, հիմնավորումը, ուրեմն պետք է մտնենք դահլիճներ։ Զգում եմ, որ պարետատան մեր գործընկերները հակված են։ Կարծում եմ՝ դա սեպտեմբերին պետք է տեղի ունենա, եթե իրավիճակի սրացում տեղի չունենա»,- ասաց փոխնախարարը։

Արա Խզմալյանը նաև մի դեպք պատմեց ֆիլմարտադրության ոլորտից՝  սահմանափակումների պայմաններում նկարահանումների ընթացքից. «Ֆիլմում կար մի տեսարան, որտեղ դերասանուհին փոքր ի շատե ինտիմ տեսարան ունի, բայց, բնականաբար,  սահմանափակում կա, ֆիզիկական շփման, հեռավարություն պահելու խնդիր։ Բայց  հայերը, որպես հնարամիտ ժողովուրդ, տղամարդու դերում հրավիրել են այդ դերասանուհու ամուսնուն։ Ասում են՝ շատ լավ տեսարան է ստացվել»։

Placeholder
Ինտիմ տեսարանում դերասանի փոխարեն նկարահանվել է դերասանուհու ամուսինը