Լիոնել Մեսսին հայտարարել է՝ մնում է «Բարսելոնայում»
Աշխարհում
20:45 04/09/2020
Աշխարհ

Լիոնել Մեսսին հայտարարել է՝ մնում է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» առաջատար խաղացող արգենինացի Լիոնել Մեսսին հայտնել է, որ շարունակելու է ելույթ ունենալ կատալոնական ակումբում։

«Ես ուրախ չէի ու ուզում էի հեռանալ: Ինձ թույլ չտվեցին դա անել, ուստի կմնամ ակումբում, որպեսզի չսկսեմ դատական գործընթացներ: Ակումբի ղեկավարությունը՝ Բարտոմեուի գլխավորությամբ, աղետ է», - news.ru-ի հաղորդմամբ՝ GOAL-ին ասել է Մեսսին:

Մեսսին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2003 թվականից։  Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2021թ-ի ամռանը։

 

Placeholder
Լիոնել Մեսսին հայտարարել է՝ մնում է «Բարսելոնայում»