Դատավարությունից խուսափելու համար Մեսսին մտափոխվել է հեռանալ «Բարսելոնայից»
Աշխարհում
10:59 04/09/2020
Աշխարհ

Դատավարությունից խուսափելու համար Մեսսին մտափոխվել է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է կատալոնական ակումբում մնալուն: Աստղային ֆուտբոլիստը փոխել է իր կարծիքը ակումբից հեռանալու մասին և մտադիր է կարիերան շարունակել դրանում գոնե մեկ մրցաշրջան: Նա չի ցանկանում կոնֆլիկտով լքել «Բարսելոնան»՝ դիմելով դատարան:

Vesti.ru-ն, հղում անելով Marca-ին, գրում, նման որոշման Մեսին եկել է իր հոր և գործակալ Խորխե Մեսիի հետ ներկա իրավիճակի երկար քննարկումներից հետո, որոնք նախորդ օրը զրուցել էին կատալոնացիների նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ, հայտնում է Marca- ն:

Հանդիպմանը ակումբի ղեկավարը հասկացրել է, որ մտադիր չէ բաց թողնել թիմի ավագին  և իր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ կլինի:

Արգենտինացին չի ցանկանում դատի տալ այն ակումբին, որտեղ անցկացրել է իր ամբողջ կարիերան. բաժանման համար այս տարբերակը նրան չափազանց է թվում: Արդյունքում նա սկսել է դիտարկել «Բարսելոնայում» մնալու տարբերակը, այլ ոչ թե տեղափոխվել այլ ակումբ: Լիոնելի ամենահավանական հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Սիթին»:

 

Placeholder
Դատավարությունից խուսափելու համար Մեսսին մտափոխվել է հեռանալ «Բարսելոնայից»