Գերմանացի մասնագետները Նավալնիին թունավորած նյութի նոր հետքեր են հայտնաբերել
Առողջություն
19:02 04/09/2020
Աշխարհ

Գերմանացի մասնագետները Նավալնիին թունավորած նյութի նոր հետքեր են հայտնաբերել

Գերմանացի մասնագետները թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել  Ալեքսեյ Նավալնիի արյան, մաշկի և մեզի մեջ: Հայտնել է Der Spiegel-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ թույնը հայտնաբերվել է նաև բլոգերի ջրի շշի վրա և այժմ մասնագետներն ուսումնասիրում են այն: Ենթադրվում է, որ նա թունավորումից հետո ջուր է խմել:

Հրապարակման համաձայն, վերլուծությունն իրականացրել է Մյունխենում տեղակայված Բունդեսվերի դեղագործության և թունաբանության ինստիտուտը:

Այս շաբաթ Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» մարտական նյարդապարալիտիկ նյութով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել իր եզրակացությունների մասին, ուստի Կրեմլը տվյալներ չունի: Նա հիշրել է, որ ռուս փորձագետները նույնպես դիտարկել են տարբեր վարկածներ, բայց բլոգերի մարմնում ոչ մի թունավոր նյութ չեն հայտնաբերել:

Գիտնական Լեոնիդ Ռինկը, ով մասնակցել է «Նովիչոկ»-ի մշակմանը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Նավալնիի ախտանիշները բոլորովին տարբերվում են այս տոքսիկ նյութով թունավորելու ժամանակ առաջացող ախտանիշներից: 

Placeholder
Գերմանացի մասնագետները Նավալնիին թունավորած նյութի նոր հետքեր են հայտնաբերել