Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք
Առողջություն
12:44 04/09/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1596 դեպք: Ապաքինվել է 15 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1294։

1tv.ge-ի հաղորդմամբ, բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6250, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 289 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք