«Արարատը» պայմանագիր է կնքել սերբ դարպասապահի հետ
Սպորտ
19:30 05/09/2020
Հայաստան

«Արարատը» պայմանագիր է կնքել սերբ դարպասապահի հետ

Սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ:Ֆուտբոլային ակումբից հայտնում են՝ թիմի նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում: Խաղացել է նաև մակեդոնական «Սիլեկս» և «Սկպոյե», ֆիննական «Կայաանի» և ամերիկյան «Սոութ Ֆլորիդա Բուլզ» ակումբներում:

«Երբ ստացա «Արարատ» տեղափոխվելու առաջարկը. երկար չմտածեցի: Խոսեցի «Արարատում» խաղացող սերբ ֆուտբոլիստների հետ ու ընդունեցի առաջարկը: Նրանք ինձ միայն լավ բաներ պատմեցին պայմանների ու խաղադաշտերի մասին և հիմա տեսնում եմ, որ նրանց ասած ամեն բան համապատասխանում է իրականությանը:

Շատ եմ ցանկանում Հայաստանում չեմպիոն և գավաթակիր դառնալ: Մենք շատ լավ թիմ ու ֆուտբոլիստներ ունենք այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Ստեֆանովիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Placeholder
«Արարատը» պայմանագիր է կնքել սերբ դարպասապահի հետ