Արցախում ախտահանում են կորոնավիրուսով վարակակիրների տները
Առողջություն
12:19 05/09/2020
Հայաստան

Արցախում ախտահանում են կորոնավիրուսով վարակակիրների տները

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:

Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարտունու շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել Նոր Շեն համայնքի հաստատված օջախում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Հիշեցնենք, որ առայսօր, Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 304 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 222 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11661 փորձանմուշի հետազոտություն:





Placeholder
Արցախում ախտահանում են կորոնավիրուսով վարակակիրների տները