Ո՞րն է դիաբետի զարգացման հիմնական պատճառը
Աշխարհում
19:00 05/09/2020
Աշխարհ

Ո՞րն է դիաբետի զարգացման հիմնական պատճառը

Ավելորդ քաշը շաքարախտի զարգացման ամենակարևոր գործոնն է, իսկ նիհարելը կարող է կանխել կամ նույնիսկ տապալել հիվանդությունը: Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի և Իտալիայի Միլանի համալսարանի գիտնականները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Հետազոտողները վերլուծել են բրիտանական բիոբանկի 445,765 այն մարդկանց տվյալները, որոնց միջին տարիքը 57,2 է։ Մեկ մլն բնակչի հաշվով 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը գնահատվել է 6.9։ Մասնակիցները բաժանվել են հինգ խմբի՝ հիմնվելով գենետիկ հակումների, հինգ խմբի՝ քաշի հետ կապված ռիսկի վրա:

Կամավորներին հետազոտողները հետևել են մինչև  65,2 տարեկան միջին տարիքը: Այս ընթացքում 31, 298 մարդու մոտ զարգացել է 2-րդ տիպի շաքարախտ: Միևնույն ժամանակ, ամենաբարձր քաշ ունեցող խմբի մասնակիցների մոտ շաքարախտի վտանգը 11 անգամ ավելի բարձր է, քան ամենացածր քաշ ունեցողների խմբում: Այս հարաբերակցությունը պահպանվել է՝ անկախ գենետիկ ռիսկի մակարդակից, հետևաբար, մարմնի քաշը շաքարախտի զարգացման ավելի ուժեղ գործոն է, քան գենետիկ հակումը:

Շաքարային դիաբետի դեպքերից շատերը կարելի է խուսափել `պահպանելով  քաշի ցածր շեմը: Դա անելու համար հարկավոր է պարբերաբար գնահատել մարմնի քաշի և մարդու հասակի, ինչպես նաև և արյան մեջ շաքարի մակարդակի հարաբերակցությունը: Ուսումնասիրությունը նշում է, որ հնարավոր է նաև հաղթահարել շաքարախտը՝ հիվանդության վաղ փուլում նիհարելով:

Placeholder
Ո՞րն է դիաբետի զարգացման հիմնական պատճառը