Անգլիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Էստոնիա հանդիպումը
Սպորտ
09:41 07/09/2020
Հայաստան

Անգլիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Էստոնիա հանդիպումը

Սեպտեմբերի 8-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգյայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը:

ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն իր հայրենակիցներ Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից:

Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը Շոտլանդիայից 

Placeholder
Անգլիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Էստոնիա հանդիպումը