Փորձագետը կարծում է, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում
Աշխարհում
10:44 07/09/2020
Աշխարհ

Փորձագետը կարծում է, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում

Իսպանացի ֆուտբոլային փորձագետ Թերի Գիբսոնը ենթադրում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը մտադիր էր ընթացիկ տրանսֆերային պատուհանում լքել կատալոնական ակումբը, բայց որոշել է մնալ թիմում, քանի որ ղեկավարությունը համաձայն չէ նրան բաց թողնել:

«Մեսսիի երեխաները դպրոց են հաճախում Բարսելոնայում, նա «Կատալոնիա»-ի ու «Բարսելոնա»-ի արքան  է: Որքան էլ ծիծաղելի հնչի, պետք է նայել վիճակագրությանը, նրան ոչ մի այլ ակումբ մոտ չի գալիս», - ասել է Գիբսոնը։

Ավելի վաղ Մեսսին հայտարարել էր, որ կմնա կատալոնական ակումբում։
 

Placeholder
Փորձագետը կարծում է, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում