Միխայիլ Եֆրեմովին դատապարտել են 8 տարվա ազատազրկման
Իրավունք
14:31 08/09/2020
Աշխարհ

Միխայիլ Եֆրեմովին դատապարտել են 8 տարվա ազատազրկման

Դերասան Միխայիլ Եֆրեմովին, ով մեղավոր էր ճանաչվել Մոսկվայի կենտրոնում մահվան ելքով ՃՏՊ-ի գործով, դատապարտել են 8 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է life.ru կայքը: 

Դերասանը նաև 3 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից և պետք է 800 հազար ռուբլի փոխհատուցում վճարի ՃՏՊ-ի հետևանքով զոհված Սերգեյ Զախարովի ավագ որդուն: Մյուս տուժածները, ինչպես և խնդրել էին, կստանան 1-ական ռուբլի:

Դատարանը դերասանին մեղավոր է ճանաչել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և կատարվել է խմածության վիճակում: Հաստատվել է, որ դերասանը եղել է իր ջիփի ղեկին և մեքենայում միայնակ է եղել: Բացի այդ, դատարանն ընդունել է, որ բժիշկներն արել են հնարավորը Սերգեյ Զախարովին փրկելու համար:  Հայտարարվել են նաև մեղմացուցիչ հանգամանքները՝ երեք մանկահասակ երեխա, նաև այն, որ Եֆրեմովն ընդունել է մեղքը նախաքննության ընթացքում և ունի պետական պարգևներ:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Եֆրեմովի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել:

 

Placeholder
Միխայիլ Եֆրեմովին դատապարտել են 8 տարվա ազատազրկման