Պատգամավորը մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ է ստացել վարակման դեպքերի մասին
Կրթություն, գիտություն
14:22 08/09/2020
Հայաստան

Պատգամավորը մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ է ստացել վարակման դեպքերի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը գրում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել և նորից անցնել հեռավար ուսուցման ձևին:
Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշները իջել էին:

Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր:  Ու՞մ է դա պետք: Ինչու՞ եմ այս գրառումը կատարում, որովհետև մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին:

Շտապ դիմում եմ Պարետ Տ. Ավինյանին:
Հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը և նոր որոշումներ կայացրեք»: 

Placeholder
Պատգամավորը մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ է ստացել վարակման դեպքերի մասին