Կորոնավիրուս. Անգլիան արգելում է 6-ից ավելի մարդկանց սոցիալական հավաքները
Աշխարհում
11:56 09/09/2020
Աշխարհ

Կորոնավիրուս. Անգլիան արգելում է 6-ից ավելի մարդկանց սոցիալական հավաքները

Անգլիայում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով նոր սահմանափակումներ են մտցվում։ Որոշվել է, որ 6 հոգուց ավելi սոցիալական հավաքույթներն անօրինական կլինեն երկուշաբթի օրվանից` սեպտեմբերի 14-ից։Այս մասին գրում է BBC-ն։

Օրենքի փոփոխությամբ արգելվելու է ավելի մեծ խմբերի հանդիպումները ցանկացած վայրում` ներսում կամ դրսում: Սակայն այս որոշումը չի տարածվելու դպրոցների, աշխատավայրերի, հուղարկավորությունների և կազմակերպված թիմային սպորտի վրա:

Իրավախախտման դեպքում կկիրառվի 100 ֆունտ տուգանք, որը կկրկնապատկվի յուրաքանչյուր հաջորդ խախտման ժամանակ ու կարող է հասնել մինչև առավելագույնը 3200 ֆունտ ստեռլինգ:
Սահմանափակումների մանրամասներն այսօր կներկայացնի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Placeholder
Կորոնավիրուս. Անգլիան արգելում է 6-ից ավելի մարդկանց սոցիալական հավաքները