Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 900 հազարի
Աշխարհում
10:47 09/09/2020
Աշխարհ

Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 900 հազարի

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել ավելի քան 27,5 միլիոն մարդու մոտ, վարակի զոհերի թիվը մոտենում է 900 հազարի, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։

Ըստ աղբյուրի, որը համաճարակի բռնկման պահից ի վեր 27,570,742 մարդ վարակվել է կորոնավիրուսով, հիվանդությունից մահացել է 897, 383 և վերականգնվել՝ 18,524,391 մարդ:

Արձանագրված դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում (6,327,009), ապա Հնդկաստանում (4,370,128), Բրազիլիայում (4,162,073) և Ռուսաստանում (1,032,354):

Միևնույն ժամանակ, «Worldometers» պորտալը, որը ներկայացնում է աշխարհի ամենակարևոր իրադարձությունների վիճակագրությունը, գրում է, որ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 901,871 մարդ:

Placeholder
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 900 հազարի