Քութաիսիի հանրային դպրոցի 21 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Առողջություն
19:43 10/09/2020
Տարածաշրջան

Քութաիսիի հանրային դպրոցի 21 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Քութաիսիի համար 32 հանրային դպրոցի 21 աշխատակցի, այդ թվում դպրոցի տնօրենի և տեղակալի մոտ  կորոնավիրուս է հաստատվել:

Տարածված տեղեկությունը ըստ aliq.ge-ի հաստատել է դպրոցի տնօրենի տեղակալ Նաթիա Խազարաձեն: Նրա խոսքով՝ աշխատակիցների մի մասը այս պահին գտնվում են դպրոցում և սպասում են շտապ օգնության խմբին: Ախտանշաններ, սակայն,  ոչ մեկը չունի:

Քութաիսիի համար 32 հանրային դպրոցում առաջին կորոնավիրուսի դեպքը հայտնաբերվել է վարչության աշխատակիցներից մեկի մոտ, ինչի պատճառով դպրոցում ուսումնական տարին կվերսկսվի հոկտեմբերի 1-ին:

Placeholder
Քութաիսիի հանրային դպրոցի 21 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել