Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակակիրների ռեկորդ է սահմանվել
Աշխարհում
09:18 11/09/2020
Աշխարհ

Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակակիրների ռեկորդ է սահմանվել

Նախօրեին Ֆրանսիայում արձանագրվել է COVID-19 մոտ 10,000 նոր դեպք, ինչն ամեն օր գրանցվող դեպքերի համար ամենաբարձր ցուցանիշն է՝ համաճարակի սկզբից ի վեր: Այս մասին գրում է Euronews-ը։

Santé Publique France առողջապահության ազգային գործակալությունը հինգշաբթի կեսօրին հայտնել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում հաստատվել է 9 843 նոր COVID-19 վարակ:

Ըստ Worldometers-ի՝ սա բռնկման սկզբից ի վեր երկրում գրանցված ամենաբարձր թիվն է մեկ օրվա ընթացքում:

Վերջին յոթ օրերի ընթացքում աճել է նաև հիվանդանոց ընդունվածների թիվը․ ավելի քան 2200 COVID-19 հիվանդներ, այդ թվում 371-ը վերակենդանացման բաժանմունքներում:

Արձանագրվել է նաև 19 նոր մահ, որոնց արդյունքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 30 813-ի, որն աշխարհում յոթերորդ ամենաբարձր ցուցանիշն է և Եվրամիությունում զիջում է միայն Իտալիային:

Նախագահ Մակրոնը նշել է, որ պետք է որոշումներ կայացվեն ու հավելել, որ վիրուսի դեմ պայքարելու համար, երբ սահմանափակումներ են կատարվում, ինչպես գիտեն, դրանք շատ բացասական հետևանքներ են ունենում՝ վկայակոչելով համաճարակի ազդեցությունն այլ հիվանդությունների, երեխաների կրթության և տնտեսության վրա:

Placeholder
Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակակիրների ռեկորդ է սահմանվել