Քեյթ Ուինսլեթը զղջում է, որ համագործակցել է Պոլանսկու և Վուդի Ալենի հետ
Մշակույթ
18:28 12/09/2020
Աշխարհ

Քեյթ Ուինսլեթը զղջում է, որ համագործակցել է Պոլանսկու և Վուդի Ալենի հետ

Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ զղջում է ռեժիսորներ Վուդի Ալենի և Ռոման Պոլանսկու հետ աշխատանքի համար: Նա նկարահանվել է Պոլանսկու «Կոտորած» և Վուդի Ալենի «Հրաշքների անիվ»  ֆիլմերում: 

News.ru-ի հաղորդմամբ, Ուինսլեթը Vanity Fair- ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը չի հասկանում, թե ինչու է համաձայնվել աշխատել ռեժիսորների հետ, ովքեր մեղադրվում են սեռական հանցագործությունների մեջ: Նա նաև տարակուսանք  է հայտնել, որ երկու կինոգործիչներն էլ կինոարտադրության ոլորտում հարգված են:

«Ես մեղավոր եմ, որ աշխատել եմ նրանց հետ: Ես չեմ կարող ժամանակը հետ տալ: Ես ցավում եմ կատարվածի համար, բայց ի՞նչ կարող ենք անել, բացի անկեղծ մնալուց»,- ասել է դերասանուհին:

Placeholder
Քեյթ Ուինսլեթը զղջում է, որ համագործակցել է Պոլանսկու և Վուդի Ալենի հետ