Վրաստանում Սև ծովի ափին հանգստացած ուսուցիչները կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Կրթություն, գիտություն
09:15 14/09/2020
Տարածաշրջան

Վրաստանում Սև ծովի ափին հանգստացած ուսուցիչները կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Վրաստանում ուսուցիչները, ովքեր ամռանն այցելել են Սև ծովի ափեր, կստուգվեն կորոնավիրուսի առկայության համար: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին ճեպազրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Ըստ նրա, կան շուրջ 2100 նման ուսուցիչներ:

«Այս ամառ շուրջ 2 100 ուսուցիչ այցելել է Աջարիայի ծովափեր: Բոլորին մենք գրանցել ենք, բոլորին ուղարկել են համապատասխան տեղեկատվություն, մունիցիպալիտետի հանրային առողջապահությունը ունի ցուցակներ: Մենք ակտիվորեն համագործակցում ենք Կրթության նախարարության հետ` Սև ծովի ափին հանգստացած անձանց ցուցակները մեզ տրամադրելու համար, ինչը այս տարի բարձր ռիսկի գործոն էր, և նրանք կթեստավորվեն: Դպրոցի բացման հետ կապված անհրաժեշտ է իրականացնել ուսուցիչների համապատասխան վերահսկողությունը», – ասել է Գամղրելիձեն:

Ըստ նրա, պատահական ընտրության սկզբունքով մշակվել է 45 հազար ուսուցիչների լաբորատոր փորձաքննության ռազմավարություն:

Placeholder
Վրաստանում Սև ծովի ափին հանգստացած ուսուցիչները կորոնավիրուսի թեստ կհանձնեն