Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցուցադրությունների շարք՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում
Համավարակի դժվարին պայմաններից և մեկուսացումից հետո, Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրի ներքո, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա։
Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին, սեպտեմբերի 19-27-ն ընկած ժամանակահատվածում: