Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իր հարազատի դիակը տվել են՝ ամբողջ ատամնաշարը ջարդված. Նաիրա Զոհրաբյան
«Կքննարկենք օրերս մի քաղաքացու հայտարարությունն այն մասին, որ իր հարազատի դիակը տվել են ամբողջ ատամնաշարը ջարդված»,- Խորհրդարնում Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ համաճարակի մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունը ու իրավաչափությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանջնաժողովի կազմի ընտրության ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զորհրաբյանի խոսքով, ինքը հասկացել է, որ իշխանական գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի և գործողությունների արդյունքում կորոնավիրուսը մետաստազի նման տարածվել է, հետևաբար այն լավ առիթ է, որպեսզի մեծամասնությունը շահագրգռված լինի քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեջ, և կողմ քվեարկեն հանձնաժողովի կազմին և միասին քննարկեն հանրահավաքների ժամանակ և «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների փաստերը, Հռոմից և Իտալիայից կատարած անպատասխանատու թռիչքների, կորոնավիրուսը պինցետով և արաղով ախտահանելու մասին հայտարարության հարցերը:
«Ձեզ հետ միասին կքննարկենք՝ հիմա լեռները մագլցող, սկալալազ նախարարի՝ «դիմակ դրեք, մի դրեք… վայ լրագրողներ, ես եկել եմ, հեսա ձեզ կվարակեմ, խա-խա-խա…» հայտարարությունները»,- նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը: Վերջինս նկատեց, որ հանձնաժողովը հնարավորություն կունենա քննարկել, թե ինչպես գյումրեցի տատիկի դիակը կորավ և հետո հայտնվեց Նոր Հաճնում՝ ուրիշի գերեզմանոցում ու հետո արտաշիրիմում արեցին:
Նրա խոսքով, հնարավորություն կստեղծվի քննարկել վարչապետի այն մտահոգությունը, որ որոշ դեպքերում մարդիկ մահացել են, որովհետև շտապօգնության մեքենան չի հասցրել հիվանդանոց, թե ինչի վրա է ծախսվել կորոնավիրուսի հիմնադրամի գումարները, կամ թե ինչու տան պայմաններում բուժում ստացածները որևէ դեղորայք պետության կողմից չեն ստացել, երբ որ հիմնադրամին հսկայական գումարներ են ներարկվել:
«Հնարավոր է պարզվի, որ համակարգը փայլուն աշխատել է և, օրինակ, առողջապահության նախարարին քննիչ հանձնաժողովը վերջում ներկայացնի «Արիության» մեդալի, եթե շատ ձգենք՝ միգուցե նաև Ազգային հերոսի»,- նկատեց Զոհրաբյանը:
Նշելով, որ եվրոպական շատ երկրներում ընդդիմության առաջարկով քննում են համաճարակի ժամանակ իշխանությունների գործունեությունը՝ Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ Հայաստանում հանձնաժողվի ձևավորումից հետո պարզվի, որ արդյունքում ամեն ինչ հրաշալի է և բոլորով միասին Արսեն Թորոսյանին, պարետին և մյուս պատասխանատուներին հանձնեն «Արիության» մեդալ քովիդի դեմ պայքարն, իր սուբյեկտիվ կարծիքով, տապալելու համար: