Նա իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրասնգենդերների հետ քննարկումներով. Իվետա Տոնոյան
Կրթություն, գիտություն
10:43 17/09/2020
Հայաստան

Նա իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրասնգենդերների հետ քննարկումներով. Իվետա Տոնոյան

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը չենք տեսնում, որովհետև նա իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրասնգենդերների հետ՝ հասկանալի չէ՝ կրթության, գիտության, մշակույթի, թե սպորտի ոլորտի նյուանսները քննարկելով»,- Աժ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԿԳՄՍ նախարարին աշխատանքից ազատելու մասին վարչապետին  դիմելու ԱԺ որոշման նախագծի քվեարկումից առաջ:

Պատգամավորը հայտարարեց, որ խմբակցությունը բացարձակ անհարիր է համարում Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթի ավարտական հատվածը, ինչպես նաև  դրան հաջորդած գնահատականները, թե´ գրառումների, թե´ մնացած գնահատականների մասով՝ դրանք համարելով ոչ կոռեկտ և բարեկրթության սահմաններն անցնող:

Պատգամավորը  բացասական գնահատեց նաև ԿԳՄՍ նախարարի կողմից Հայ եկեղեցու առարկան կրթական ծրագրից դուրս բերումը, այն դեպքում, երբ որ թե´ ազգաբնակչությունը, թե´ Հայ առաքելական եկեղեցին դեմ էին արտահայտվել դրան:

Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իր խմբակցությունը միանում է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած նախարարաին պաշտոնից զրկելու նախաձեռնությանը:

«Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցն առաջարկեց գնահատականներ տալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որը, ըստ նրա,  բարեկրթության նորմերը չի ճանաչում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը  մակունցի ելույթը հարիր չհամարեց և  նկատեց, որ քննարկվող թեման ոչ մի առնչություն չուներ Գևորգ Պետրոսյանի հետ:

ԱԺ-ն 35 կողմ  և 84 դեմ ձայներով մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետին ԱԺ միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունը:
 

Placeholder
Նա իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրասնգենդերների հետ քննարկումներով. Իվետա Տոնոյան