Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը շուտով պատրաստ կլինեն
Աշխարհում
18:44 21/09/2020
Աշխարհ

Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը շուտով պատրաստ կլինեն

Պեկինում 2022թ․ կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը  պատրաստ կլինեն առաջիկա դեկտեմբերին:

ՀԱՕԿ-ը փոխանցում է, որ մարզահամալիրներում  սկսվել է  սառնարանային սարքավորումների տեղադրումը:

Capital Gymnasium կենտրոնում տարեվերջին նախատեսվում է երկու ստուգողական մրցաշար՝ գեղասահքի Գրան պրիի եզրափակիչը և շորթ-տրեկի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Արդեն գործարկվել է արագընթաց երկաթգիծը։

Օլիմպիական խաղերը կանցկացվեն 25 մարզահամալիրներում։

Լիովին կօգտագործվեն նաև  2008-ի ամառային օլիմպիական խաղերի համալիրները։ Դա  էապես կնվազեցնի ծախսերը։

Ձմեռային մարզահանդեսի  մասնակիցները մեդալները կվիճարկեն   յոթ  մարզաձևի 109 մրցաձևերում։

Ստուգատեսը տեղի կունենա  2022թ․ փետրվարի 4-20-ը:
 

Placeholder
Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը շուտով պատրաստ կլինեն