«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժաշխատողներն ու հիվանդները թունավորվել են սննդից
Առողջություն
09:00 21/09/2020
Հայաստան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժաշխատողներն ու հիվանդները թունավորվել են սննդից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորման ախտանիշներ են գրանցվել  33  մարդու մոտ։ Բժշկական կենտրոնից մանրամասնում են, որ նրանցից  25-ը բուժանձնակազմից են, իսկ 8-ը` պացիենտ։ Սեպտեմբերի 20-ի՝ ժամը 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։

Կենտրոնից նաև տեղեկացնում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

«ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի,  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար»,- նշում են կենտրոնից։

Placeholder
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժաշխատողներն ու հիվանդները թունավորվել են սննդից