Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով. ԱՆ
Առողջություն
13:32 22/09/2020
Հայաստան

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով. ԱՆ

Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում  վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում է ինսուլինային անալոգներ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդների ծնողների անհանգստությունը փարատելու նպատակով տեղեկացնում ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն` հուլիսի 1-ի դրությամբ հումալոգ դեղի մնացորդը կազմել է 650 սրվակ:Հուլիսի 2-ին կազմակերպության կողմից ներկայացված պահաջագիր-գրության համաձայն` շաքարային դիաբետ ունեցող երեխաներինեռամսյակային կտրվածքով անհրաժեշտ է եղել տրամադրել 3000 սրվակ հումալոգ դեղ: Հուլիսի 9-ին առողջապահության նախարարի հրամանով տրամադրվել է 2500 սրվակ և օգոստոսի 21-ին` ևս 1000 սրվակ: Հաշվի առնելով մնացորդները և տրամադրված դեղի քանակը` տվյալ կազմակերպությունում առկա քանակը կազմում է 4150 հատ: Այսինքն` բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ:

Պայմանագրի շրջանակներում հերթական մատակարարումն իրականացվել է սեպտեմբերի 18-ին, որը ևս կտրամադրվի բժշկական հաստատություններին: Միաժամանակ, մատակարարն առողջապահության նախարարության հետ պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ին Հայաստան է ներմուծել ինսուլինային անալոգների տրամադրվող քանակները, որոնք ներկայումս գտնվում են մաքսազերծման փուլում:

Ինչ վերաբերվում էգրիչ-ներարկիչներ և ասեղներ տրամադրելուն, ապադրանք ծրագրի շրջանակներում հատկացվել են` որպես մարդասիրական օգնություն: Նշենք, որայս ապրանքներիտրամադրումը 2015-2020թթ. պետական պայմանագրի պարտադիր պայման չէ:Պարտադիր պայման էմիայն ինսուլինային անալոգների մատակարարումն ու ձեռքբերումը:

Ի դեպ, 2021-2023թթ. համար կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող ինսուլինային անալոգների հետ մեկտեղ, որպես պարտադիր պայման(մարդասիրական օգնության շրջանակներում),ներառված է նաև գրիչ-ներարկիչների և  ասեղներին տրամադրումը:

ԱՆ-ից հավելում են, որ 2020 թվականի կարիքների համար ձեռքբերված թեստ-երիզները համապատասխանում են մրցույթով սահմանված տեխնիկական բնութագրի չափանիշներին:

Placeholder
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով. ԱՆ