Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արման Պետրոսյան. Ադրբեջանը բացահայտեց Քոչարյանի կալանավորման պատճառը
«Իմ Ձայնը» նախագծի անդամ Արման Պետրոսյանն իր հոդվածում գրում է.
«Ադրբեջանը հիբրիդային պատերազմի շրջանակներում երեկ սենսացիոն տեղեկատվություն հրապարակեց հայ-ադրբեջանական գաղտնի բանակցությունների վերաբերյալ։
Պետք է սպասել հայկական կողմի պարզաբանումներին կամ հերքումներին։ Կախված այդ հերքման ծավալից և բովանդակությունից փորձագիտական դաշտը և հասարակությունը կանի իր հետևությունները։
Այս պահին ծագող հարցերը մեծ քանակի են, դրանց մի մասը անմտության և դավաճանության սահմանին են։ Հենց այդ պատճառով են անհրաժեշտ հստակ և ոչ երկիմաստ պատասխաններ պաշտոնական Երևանի կողմից։ Մինչ այդ մենք նույնպես պետք է ձեռնպահ լինենք արցախյան թեմայով մատնանշվող գաղտնի բանակցությունների մասին դատողություններ անելուց։ Չի կարելի անել որևէ քայլ, որը ադրբեջանական ջրաղացին ջուր կլցնի։
Բայց Ադրբեջանի հրապարակած տեղեկատվության մեջ կա մի դրվագ, որը կարող է շոկային լինել հայ հասարակության համար։ Ըստ գաղտազերված բանակցությունների բովանդակության իշխանության գալուց հետո Փաշինյանը ամեն կերպ ձգտել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու համար։ Ադրբեջանին միակողմանի զիջումների հարցում Փաշինյանը իրական խոչընդոտ է համարել Քոչարյանին։ Խնդիր է դրել նրան կալանավորել և այդ մասին պարզ ասել է ադրբեջական կողմին։
Նույն այդ նյութում նշվում է, որ Յու. Խաչատուրովի կալանավորման հրամանը նույնպես կապված էր Արցախի թեմայով բանակցությունների հետ։
Հայաստանում միշտ էլ եղել է այդ վարկածը։ Միշտ եղել է կարծիք, որ Քոչարյանի կալանավորումը և նրա դեմ ահռելի հակաքարոզչությունը ունի հստակ բացատրություն՝միակողմանի զիջումներ Ղարաբաղի հարցում։ Հիմա այդ վարկածը հաստատվում է ադրբեջանական կողմից։ Սարսուռ առաջացնող փաստն այն է,որ Քոչարյանին պատերազմ են հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համատեղ՝ ձեռք ձեռքի բռնած։
Հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում տրվել են հայ-ադրբեջանական հիպնոսին։ Իսկ անօրիանական որոշումներ կայացրած դատախազներն ու դատավորները, մեծ հաշվով, կատարել են Իլհամ Ալիևի հրամանները»։