Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է COVID-19 16 հազար նոր դեպք
Աշխարհում
12:02 25/09/2020
Աշխարհ

Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է COVID-19 16 հազար նոր դեպք

Ֆրանսիան արձանագրել է կորոնավիրուսի նոր դեպքերի օրական ռեկորդային բարձր աճ: Ֆրանսիական լրատվամիջոցների տարածած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 16 հազար նոր դեպք: 52 մահ է գրանցվել COVID-19-ով վարակված հիվանդների շրջանում:

Եվրոպական շատ երկրներում վերջերս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարացել է:

Հինգշաբթի օրն էլ Մեծ Բրիտանիան էր գրանցել կորոնավիրուսի դեպքերի օրական ռեկորդային աճ:
 

Placeholder
Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է COVID-19 16 հազար նոր դեպք