Պատվաստումը  կարո՞ղ է հաղթել կորոնավիրուսը
Աշխարհում
19:12 26/09/2020
Աշխարհ

Պատվաստումը կարո՞ղ է հաղթել կորոնավիրուսը

Զանգվածային պատվաստումը ի վիճակի չէ ոչնչացնել կորոնավիրուսը. այն հավերժ կմնա մարդկության հետ, բայց կվերածվի սովորական վիրուսի: news.ru-ի հաղորդմամբ, հիվանդության դեմ զանգվածային պատվաստումների արդյունավետության վերաբերյալ նման կանխատեսում են արել մի քանի գիտնականներ:

Միակ բանն այն է, որ ժամանակի ընթացքում պատվաստանյութերը կդառնան ավելի կայուն, ինչպես նաև բնակչության իմունիտետը:

«Մարդիկ կարծում են, որ պատվաստանյութերն ինքնաբերաբար ոչնչացնում են վիրուսները: Բայց դա այդպես չէ», - ասել է  վիրուսաբան Անժելա Ռասմուսենը։

Նա ավելացրել է, որ ապագայում կորոնավիրուսն այլևս այդքան շատ խնդիրներ չի բերի:

Մեկ այլ գիտնական, Իկանայի բժշկական դպրոցի  պատվաստանյութի պրոֆեսոր Ֆլորիան Կրամերը կարծում է, որ ապագայում կորոնավիրուսի դեմ պատվաստում կարվի մանկության տարիներին, ինչը հետագայում կբարելավի վիրուսի նկատմամբ իմունային պատասխանը:
 

Placeholder
Պատվաստումը կարո՞ղ է հաղթել կորոնավիրուսը