Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում
Արցախի Հանրապետություն
15:56 27/09/2020
Աշխարհ

Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ  է արել խաղաղություն հաստատել Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ֆոնին մերժել ուժի գործադրմամբ որևէ տարաձայնության լուծումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հովվապետն այս մասին ասել է կիրակի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական քարոզի ժամանակ դիմելով հավատացյալներին:

«Տագնապալի լուրեր ենք ստանում Կովկասից: Ես աղոթում եմ այս տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտության կողմերին` առանց ուժի կիրառման հստակ քայլեր ձեռնարկելու եղբայրության և բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասել է Հռոմի պապը:
 

Placeholder
Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում