Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության
Առողջություն
15:26 27/09/2020
Հայաստան

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության

Հայաստանի առողջապահության նախարարոթյունը կոչով դիմում է բժշկական կազմակերպությունների տնօրեններին, մարզային առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարներին, անհատներին, բոլոր նրանց ովքեր ինքնակամ, առանց առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու, որոշում են կայացնում Արցախին բժշկական օգնություն ցուցաբերելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը, անում է իրենից կախված ամեն ինչ` Արցախի մեր եղբայրներին ու քույրերին որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

«Ուստի, ոլորտին վերաբերող բոլոր առաջարկներն ու մտահղացումները պետք է համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ:

Միաժամանակ, աշխատանքները համակարգված և արդյունավետ կազմակերպելու համար կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերին, ոլորտի աշխատակիցներին առաջարկում ենք զանգահարել ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչություն գրանցվելու նպատակով` 060 80 80 03 ներքիններ` 1502, 1503, 1504 հետևյալ հեռախոսահամարներով:

Անհրաժեշտության դեպքում կապ կհաստատենք ձեզ հետ։ Կոչ ենք անում հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է  տարածած հաղորդագրության մեջ։
 

Placeholder
Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության