Թշնամին ունի 400 -ից ավել անվերադարձ կորուստ.ՊԲ հարմանատարի տեղակալ Արթուր Սարգսյան
Քաղաքական
20:13 28/09/2020
ԼՂՀ

Թշնամին ունի 400 -ից ավել անվերադարձ կորուստ.ՊԲ հարմանատարի տեղակալ Արթուր Սարգսյան

«17:00-ի դրությամբ հակառակորդի կորուստներն են՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400 -ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,- «Արցախ»տեղեկատվական շտաբում հայտնեց պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ գնդապետ  Արթուր Սարգսյանը:

Նրա խոսքով, այս պահին շարունակվում են մարտական գործողությունները հանրապետության հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով և դրանց վարման ինտենսիվությունը ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակային համազորային մարտին բնորոշ, և տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանալու ու աճելու միտմամբ:

«Նշված ուղղություններում պաշտպանական բանակի ուժերը մղում են համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժի, այդ թվում նաև մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը, պատճառելով նրանց կենդանի ուժի և զրահատեխնիակայի զգալի կորուստներ»,- հայտնեց գնդապետը:Նա նշեց, որ Պաշտպանության բանակի հատվածում զոհերի թիվը 48 է։

ՊԲ հրամանատարի տեղակալը գլուխ խոնարհեց բոլոր նահատակվածների առաջ և խորապես ցավակցեց բոլորի հարազատներին:

«Երկօրյա համառ մարտերն բնավ չեն ընկճել մեր անձակազմին, ընդհակառակը այդպիսով արցախյան բանակի երիտասարդ սպաները և զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ և հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքներին»,- հայտնեց Սարգսյանը և շեշտեց, որ անձնակազմի մարտական ոգին բարձր է և պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները և պատերազմը հասցնելու իր տրամաբանական հաղթանակին:

«Մենք ուժեղ ենք քան երբևիցե, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»,- հայտարարեց ՊԲ հրամանատարի տեղակալը:

Գնդապետը հորդորեց օգտվել միայն պաշտոնական տեղեկակտվությունից և զերծ մանալ, ոչ հավաստի աղբյուրներից տարածված ոչ պաշտոնական նյութերից, քանի որ նրանք ավելորդ լալրվածություն  են առաջացնում և անձնակազմի և ազգաբնակչության նմոտ:

Placeholder
Թշնամին ունի 400 -ից ավել անվերադարձ կորուստ.ՊԲ հարմանատարի տեղակալ Արթուր Սարգսյան