Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ
Առողջություն
16:59 28/09/2020
Հայաստան

Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ

Գորիսի  բժշկական կենտրոնը ծառայում է որպես տարհանման կետ: Տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել է անհրաժեշտ պարագաներով։

Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն:ԱՆ-ն նաև տեսանյութ է հրապարակել՝ տարհանումն իրականացնող սանիտարական ավիացիայի ուղղաթիռը վայրէջք է կատարում Գորիսի բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Placeholder
Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ