Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության. Թորոսյան
Քաղաքական
20:09 28/09/2020
Հայաստան

Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության. Թորոսյան

«Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության»,-այս մասին ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության ասել է նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք նախարարն այս պահին Արցախում է։
«Փաստացի լայն թափով, մինչև առավոտ տեղի է ունեցել վիրավորների տարհանումը, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցը և զինվորական հոսպիտալը ազատ մնա, նաև  մոբիլիզացվել են բժշկական բրիգադներ, որոնց մի մասը գործուղվել է Ստեփանակերտ, 50 միավոր սանիտարական և բժշկական տեխնիկա, բժշկական  բրիգադներ ռեանիմոբիլներ, նաև օգտագործվել է սանիտարական ավիացիա, որը շարունակաբար կօգտագործվի», Արցախում հայտարարել է նա։

Առողջապահության նախարարությունը ուղարկել է նաև տեսանյութ՝ վիրավորների տեղափոխման մասին։
 

Placeholder
Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության. Թորոսյան