Որքան մոտենան Ղարաբաղի սահմանին, այնքան մոտ կլինի Երևանի կողմից Արցախի ճանաչման պահը. Վարդան Տողանյան
Արցախի Հանրապետություն
10:18 29/09/2020
ԼՂՀ

Որքան մոտենան Ղարաբաղի սահմանին, այնքան մոտ կլինի Երևանի կողմից Արցախի ճանաչման պահը. Վարդան Տողանյան

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման պայմանները:

«Ադրբեջանական և թուրքական ռազմական կազմավորումները որքան մոտենան Ղարաբաղի սահմանին, այնքան մոտ կլինի Երևանի կողմից Արցախի ճանաչման պահը»,- ասել է նա:

Ըստ Տողանյանի, ներկայումս Ղարաբաղում կռվում են ադրբեջանական բանակը, Սիրիայից ժամանած վարձկանները և թուրք ռազմական խորհրդականները: «Լեռնային Ղարաբաղի բանակը կռվում է ռազմաճակատի այս կողմում», - ավելացրել է  նա:

Placeholder
Որքան մոտենան Ղարաբաղի սահմանին, այնքան մոտ կլինի Երևանի կողմից Արցախի ճանաչման պահը. Վարդան Տողանյան