Ադրբեջանի անվերադարձ ու սանիտարական կորուստները շատ մեծ են. Վահագն Մխոյան
Համացանց
11:02 29/09/2020
Հայաստան

Ադրբեջանի անվերադարձ ու սանիտարական կորուստները շատ մեծ են. Վահագն Մխոյան

Բոգերներ Վահագն Մխոյանը գրում է. «Երեկվա ադրբեջանական զոհերի թվում կային նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայողներ, այդ թվում՝ առնվազն մեկ Մի-17 ուղղաթիռի անձնակազմ։

Հակիրճ բացատրեմ, թե սա ինչ կարա նշանակի։ Ադրբեջանը Եվլախում ու Հորադիզում ունի ՊՍԾ խոշոր զորամասեր (սահմանապահ ջոկատներ, որոնք մոտավորապես թեթև գունդ/բրիգադ կարգի են)։ Եվլախում նաև ՊՍԾ հատուկ նշանակության ուժերն են։

Այդ երկու զորամասերն էլ ըստ էության ադրբեջանական բանակի համար ռեզերվ են ու փաստորեն դրանցից առնվազն մեկը, եթե ոչ երկուսն էլ երեկ մարտի մեջ են մտցրել։ Եթե հարձակվող կողմն արդեն 2-րդ օրը ստիպվածա լինում ռեզերվ մտցնել մարտի դաշտ՝ ուրեմն լուրջ պրոբլեմներ է ունեցել և պլանները ձախողման եզրին են եղել։ Այդ թվում՝ սա նշանակում է, որ իր անվերադարձ ու սանիտարական կորուստները շատ մեծ են»։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է գրառմանը՝ նշելով. «Տեղին է ասված»:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Placeholder
Ադրբեջանի անվերադարձ ու սանիտարական կորուստները շատ մեծ են. Վահագն Մխոյան