Սոցցանցերում ադրբեջանցիների ակտիվության հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է. Տարոն Հովհաննիսյան
Արցախի Հանրապետություն
14:00 29/09/2020
ԼՂՀ

Սոցցանցերում ադրբեջանցիների ակտիվության հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է. Տարոն Հովհաննիսյան

«Սոցցանցերում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում, որտեղ ադրբեջանցիներն ակտիվ են, հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է»- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտնեց արևելագետ Տարոն Հովհաննիսյանը՝ նկատելով որ Ադրբեջանում մյուս սոցիալական հարթակները և համացանցն ընդհանրապես սահմանափակված է: Նա տեղեկացմամբ, Ադրբեջանի պաշտոնական կայքերն էլ չեն գործում:

Տարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն իրենց  կորուստների մասին տեղեկատվություն չեն տարածում՝ փորձելով զսպել խուճապային տրամադրությունները Ադրբեջանի տարածքում: Նրա խոսքով առավոտյան դրությամբ Ադրբեջանի զոհերի պաշտոնական անվանացանկում  մոտ 80 զինծառայողի անուն է, այն դեպքում, երբ իրական թվերն մի քանի անգամ շատ են:

Տարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Արցախի ռազմաճակատի կենտրոնական ուղղությամբ երկու ինքնաթիռ է խոցվել, իսկ գիշերվա ընթացքում հայկական ուժերին հաջողվել է վերականգնել նախկինում կորցրած դիրքերը:

Անդրադառնալով Վարդենիսի ուղղությամբ ընթացող գործողություններին՝ բանախոսը հայտնեց, որ գրոհները հետ են մղվել՝ լուրջ կորուստներ պատճառելով թշնամուն:

Տարոն Հովհաննիսյանի խոսքով, հայկական զինված ուժերը հաջող գործողություններ են վարոմ, ինչի արդյունքում ադրբեջանի զինված ուժերն զգալի կորուստներ ունեն:
 

Placeholder
Սոցցանցերում ադրբեջանցիների ակտիվության հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է. Տարոն Հովհաննիսյան