Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Տեսա, կրակեցի էլի…»,- պատմում է զինվորը, որն իր զինակիցների հետ Ադրբեջանի ԱԹՍ է խոցել:
«Ջան, կպավ, կպավ, ընկավ: Ուխխխ»,- լինում է արձագանքը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում նշվում, է որ տաս րոպեում խոցվել է հինգ անօդաչու թռչող սարք, տղաները գործել են ներդաշնակ:
Զինվորներից մեկն ասում է. «Տրամադրված ենք ավելի շատ առաջ գնալու, հետ գնալու ճանապարհ չունենք մենք»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։