Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք
«Մեր ամբողջ կռիվը մեր տուն, տեղ, հող, ավանդույթ, սրբություն, Հայոց լեզու պահելու ուղղությամբ է»,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Նա նշում է, որ մեկ շաբաթ առաջ չէր պատկերացնում մեր այսքան զորավոր լինելու իրողությունը. «Գալիս է պահը, երբ ժողովուրդը դառում է մեկ ընտանիք, հարազատ ընտանիք: Երևան եկան մի քանի օրում, մի քանի թշնամական համազարկի արդյունքում գոյացավ այս բռունցքվելը»:
«Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով սպասումներով քեզ հետ ենք, թող կամոք Աստծո բարիով վերջանա այս պատմական ծանր պահը հայ ժողովրիդ համար:
Հավատում եմ վաղվա օրվան»,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Տեսանյութը հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: