Անհրաժեշտ սարքերը շուտափույթ կտրամադրվեն բժշկական կենտրոններին
Առողջություն
16:36 02/10/2020
Հայաստան

Անհրաժեշտ սարքերը շուտափույթ կտրամադրվեն բժշկական կենտրոններին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ և Սիսիանի բժշկական կենտրոն` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բժշկական օգնության կազմակերպման հարցերին տեղում ծանոթանալու, խնդիրները պարզելու և լուծելու:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարը նաև զրուցել է վիրավոր զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն և շեշտել, որ հաղթելու ենք:

Միաժամանակ, հստակեցվել են վիրավորներին բուժօգնություն ցույց տվող կազմակերպությունների կարիքները, հատկապես` բժշկական սարքերի հագեցվածության առումով: Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ տեղում լուծվել են այդ հարցերը, և անհրաժեշտ սարքերը շուտափույթ կտրամադրվեն բժշկական կենտրոններին:

Placeholder
Անհրաժեշտ սարքերը շուտափույթ կտրամադրվեն բժշկական կենտրոններին