Տիգրան Աբրահամյան. Մարտերին ծանր որակում տալն էլ է արդեն քիչ
Քաղաքական
10:03 03/10/2020
ԼՂՀ

Տիգրան Աբրահամյան. Մարտերին ծանր որակում տալն էլ է արդեն քիչ

«Մարտերին ծանր որակում տալն էլ է արդեն քիչ։ 1994 թվականի պատերազմից հետո նման լուրջ իրավիճակ չի եղել»,- գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, ով այս օրերին Արցախում է։

Հիշեցնենք, Արցախի Հանրապեության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ անցած գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման: ՊԲ ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:

Քիչ առաջ ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ:

 

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Մարտերին ծանր որակում տալն էլ է արդեն քիչ