Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստեփանակերտին և Արցախի մյուս բնակավայրերին հարվածներ հասցնելը չէր կարող անհետևանք մնալ. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ստեփանակերտին և Արցախի մյուս բնակավայրերին հարվածներ հասցնելը չէր կարող անհետևանք մնալ։
Այս իրադրության պայմաններում, Ադրբեջանի խորքում գտնվող ռազմական օբյեկտների թիրախավորումը նպատակ ունի՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան և կետային հարվածներ հասցնել Ադրբեջանի այն ենթակառուցվածքներին, որոնք Հայաստանի և Արցախի համար սպառնալիք են»։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել էր, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ԱՀ նախագահը։