Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Էսօր մենք անում ենք անհնարինը, նամանավանդ առաջնագծում գտնվող տղաները»
«Զինուժ մեդիա»-ն ներկայացրել է «Հաղթելու ենք. առանց մեկնաբանության» տեսանյութ Արցախից՝ առաջնագծից։
«Էսօր մենք անում ենք անհնարինը, նամանավանդ առաջնագծում գտնվող տղաները»,- ասում է զինծառայողը։
«Հակառակորդը մի քանի անգամ այս ուղղությամբ փորձել է խախտել սահմանը, բայց միահամուռ ուժերով հետ ենք շպրտել: Էս դիրքի համար շատ արյուն է թափվել, 30 տարի առաջ այստեղ շատ մարդիկ են եղել, շատերն են զոհվել էս հողի համար ու էսօր չենք կարող էս դիրքը հանձնել ու մեր սահմանը: Միշտ էլ ըսենց պահելու ենք, ոնց որ հիմա»,- նշում է մեկ այլ զինծառայող։
«Մենք հաղթելու ենք ու այսպես միշտ առաջ ենք գնալու»,- վստահ է կռվող զինծառայողը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։