Օդային տագնապի մասին
Հասարակություն
18:39 05/10/2020
Հայաստան

Օդային տագնապի մասին

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանն անդրադարձել է Օդային տագնապի վերաբերյալ մանրամասներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

«Երկրում ստեղծված են բոլոր պայմանները ՝ այդ թվում իրավական դաշտը, և բոլոր կառույցները գիտեն,թե այս իրավիճակում բնակչության պաշտպանության տեսակետից յուրաքանչյուրն ինչ պետք է անի։ Բնակիչներն էլ ամրակցված են և նրանք պետք չէ մտածեն, թե հիմա որտեղ պետք է փնտրեն։ Դա կարող են անել, երբ իրենց շենքում չեն, աշխատավայրում չեն, այդ դեպքում կարող են փնտրել մոտիկ տեղ և գնալ թաքնվել։

Մենք աում ենք օդային տագնապի դեպքում վերցնել փաստաթղթերը , տաք շորեր և այլ անհրաշետ իրեր։ Այս բոլորը կարող են նախապես ունենալ մի որևէ պայուսակում դրված, պատրաստ վիճակում և կարելի է այդ պայուսակը վերցնել ու դուրս գալ»,- պարզաբանել է Համլետ Մաթևոսյանը։

Placeholder
Օդային տագնապի մասին