Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալ ենք այս տղաների համար. Արցախի ԱԺ նախագահ
Կրթություն, գիտություն
10:28 05/10/2020
ԼՂՀ

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալ ենք այս տղաների համար. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված  ուսուցչի տոնին։

«Մեր զավակները դպրոցը հայրենասիրությամբ թրծված են ավարտում։ Մեզ պարտադրված պատերազմը հայրենասերի հաղթանակով է վերջանալու։

Սիրելի՛ ուսուցիչներ։ Շնորհակալ ենք այս տղաների համար։ Ձեզ կրկին նոր առաքելություն բաժին հասավ՝ պատերազմը հաղթած քաջարիների սերունդներին նույն ոգով կրթելու և դաստիարակելու պատասխանատու աշխատանքը։ Դուք այն պատվով կհաջողեք. վստահ եմ։

Շնորհավո՛ր Ուսուցչի տոնը։ Շնորհակալ ենք այս սերնդի համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Placeholder
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալ ենք այս տղաների համար. Արցախի ԱԺ նախագահ