Արմեն Մուրադյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի տատիկին և մյուս բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ
Կրթություն, գիտություն
11:53 05/10/2020
Հայաստան

Արմեն Մուրադյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի տատիկին և մյուս բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Անահիտ Ռոբերտովնան՝ Ռոբերտ Աբաջյանի տատիկը, աշխատում է մեր «Հերացի» ավագ դպրոցում, հենց նրա գլխավորությամբ, ուզում եմ շնորհավորել բոլոր ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ.

Սիրելի ուսուցիչներ, ձեր կողմից կրթված սերունդն այս պահին կատարում է ամենակարևոր առաքելությունը՝ պաշտպանում է մեր հայրենի հողը և առաջնագծում կանգնած  խիզախ զինվորների անսահման հայրենասիրությունն, անկասկած, նաև ձեր անձնուրաց աշխատանքի արդյունքն է:

Փաստ է, յուրաքանչյուրիս գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է մեր Երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, և թող` ձեր առաքելությունն իրականացնեք միայն խաղաղ պայմաններում»:

Placeholder
Արմեն Մուրադյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի տատիկին և մյուս բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ