Սա պետք է մեր վերջին կռիվը լինի, որից հետո մեր ժողովուրդն ապրի ճանաչված պետությունում. Առաջնագծից
Հասարակություն
14:08 05/10/2020
ԼՂՀ

Սա պետք է մեր վերջին կռիվը լինի, որից հետո մեր ժողովուրդն ապրի ճանաչված պետությունում. Առաջնագծից

Առաջնագծում կռվող տղաները վստահ են՝ հաղթելու են, ազգին էլ հույս են տալիս ու վստահեցնում՝ 100 տոկոս լավ է լինելու:

«Ամեն տված հրաման աշխատում ենք կատարել արագ, ճշգրիտ: Ազգին վստահեցնում եմ, որ 100 տոկոս լավ է լինելու շատ կարճ ժամանակում: Թող հանգիստ լինեն, ոչ մի խնդիր չի լինելու»,- ասում է զինվորն՝ առաջնագծից:

Նրա մարտական ընկերները շարունակում են. «Արյունով էլ լինի, պետք է այս հողը պահենք»:

«Թող հանգիստ լինեն, խուճապի չմատնվեն, մեզ մոտ էլ ամեն ինչ լավ է, ոչ մի բանի պակաս չունենք»: 

«Ոչ մի հուսահատություն չկա, ամեն ինչ նորմալ է»:

«Ամեն ինչ լավ է լինելու, մեր սրտով է լինելու, հաստատ հաղթելու ենք, հույսը չկորցնել: Տրամարդված ենք՝  ջախջախել թշնամուն»:

«Սա պետք է մեր վերջին կռիվը լինի, որից հետո մեր երեխաները, ժողովուրդը պետք է ապրեն ապահով, անկախ և ճանաչված պետությունում: Ոչ մեկս չենք եկել զոհվելու, եկել ենք կռվելու ու հաղթելու համար»:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Տեսանյութը՝ ՊՆ-ի։

Placeholder
Սա պետք է մեր վերջին կռիվը լինի, որից հետո մեր ժողովուրդն ապրի ճանաչված պետությունում. Առաջնագծից