Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գորիսում արցախցի կանայք բնական թելերից զինվորների համար գուլպաներ են գործում
Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը գրում է. «Արցախից Գորիս ժամանած ընտանիքների կանայք փորձում եմ իրենց ձեռարվեստով նեցուկ լինել հայ զինվորին .... գործում ենք տաք գուլպաներ մեր բնական թելերից .... և ամեն հանգուցի հետ իրենց օրհնանքն ու երախտիքը մաղթում հայ զինվորին.....
Նախաձեռնությունը՝ Բրդից կարպետ արհեստանոց»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։




