Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում. ՊՆ ներկայացուցիչ
Քաղաքական
13:46 07/10/2020
Հայաստան

Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում. ՊՆ ներկայացուցիչ

«Ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և օդային հարձակման այլ միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերին»,- ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում։

«Մեր զորքերը շարունակում են տարբեր ռազմաճակատներում վստահաբար հաղթանակներ տանել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարևոր դիրքերի բարելավում:

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ գիշերվա ընթացքում հակառակորդը Արաքսի հովտի հատվածում, Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ:

«Մեր հետախուզական ստորաբաժանումներ հետևել են հակառակորդի գործողություններին, ժամանակին հավաստանշել են ու դիպուկ հրթիռային և հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել, լավ սպառազինված մոտավորապես 3 համահավաք բրիգադների կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով  ամբողջ խումբը: Այդ զորախումբը զգալի կորուստներ է կրել: Հակառակորդը մի քանի տասնյակ մահացածներ, զգալի թվով զրահատեխնիկա, մի մասը անվնաս, թողել ու դաշտից փախել է:

Այդ հատվածում կուտակումներ են իրականացնել ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետևել այս գործողություններին և թույլ չտալ գետն անցնել»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ Իրանից կա պատասախան, բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով. «Այլ բան չեմ կարող մեկնաբանել, դա վերաբերում է այլ պետությանը, մի փոքր նուրբ հարցեր են»:

Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չկան։

Ա.Հովհաննիսյանն նաև ասաց, որ գերիների, զոհերի դիակների մասով որևէ առարկայական ինֆորմացիա չի կարող հաղորդել, ինտենսիվ մարտերի ընթացքում չի եղել որևէ դադար, որի ընթացքում կողմերը կկարողանային դուրս բերել զոհվածների դիակները։

Ըստ նրա, թուրքական ներգրավվածության էական նվազում չեն տեսնում, Թուրքիան շարունակում է լիովին ներգրավված մնալ, եթե ինչ-որ միջոցներ ու ուժեր ավելի պակաս է կիրառում, դա կապ ունի միայն հայկական բանակի հաջողությունների հետ. «Իսկ մնացած առումներով, որտեղ ոչ ռազմական միջոցներով աշխատում ենք Թուրքիայի դեմ, դրանք ուղիղ կամ անմիջական ազդեցություն չեն թողնում, դրանք այլ ժամանակահատվածի համար կարող են ազդեցություն թողնել»:

Նա նշեց, որ խոցված նավթամթերքի պահեստին կից ոչնչացվել է ադրբեջանական մոտոհրաձգային մեկ գումարտակ՝ ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով, կարելի է ասել կազմում է մի ամբողջ մեծ զորոամաս:

Placeholder
Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում. ՊՆ ներկայացուցիչ