«Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնած ենք ձեր կողքին»
Սպորտ
11:57 10/10/2020
Հայաստան

«Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնած ենք ձեր կողքին»

Եվրոպայի կրկնակի չեմպիոն բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում՝ իր առաջին մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով վենեսուելացի Սամուել Գոնսալեսի նկատմամբ:

ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ հաղթական մենամարտից հետո Բաչկովը ռինգ է դուրս եկել հատուկ շապիկով, որի վրա գրված է եղել․ «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնած ենք ձեր կողքին»:

 

Placeholder
«Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնած ենք ձեր կողքին»