Նկարահանումներ՝ Հադրութում
Քաղաքական
22:42 11/10/2020
ԼՂՀ

Նկարահանումներ՝ Հադրութում

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է տեսանյութ՝ «Զինուժ մեդիայի» նկարահանումները Հադրութում։

Տեսանյութում Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանն ասում է, որ եղել է և ավիացիա, և ռմբակոծել են տարբեր տեսակի զենքերով։

«Դիվերսիոն խումբ մտել է վերևի մասից։ Բոլորս դուրս ենք եկել մի մարդու նման, կանգնեցրել։ Հրաձգություններ են եղել, զոհեր, վիրավորներ ունենք  և մեր կողմից, և հակառակորդի։

Զոհվել է 5 քաղաքացի։ Տեղի է ունեցել դիվերսիայի ընթացքում՝ մայր և երեխա, ևս երեք քաղաքացի»,- նշում է նա։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ էին պահում Հադրութ քաղաքը։

Այսօր կայացած ասուլիսում Արցախի Հանրապետության նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր. «Քանի որ Ալիևը հայտարարել էր՝ իբր գրավել են Հադրութը, իսկ հրադադարից առաջ հասկացել են, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել են Հադրութ քաղաքը։ Հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր, և համատեղ ձևավորել են խումբ, որի նպատակը ոչ թե դիվերսիան է եղել, այլ հրադադարից առաջ Հադրութը գրավելը։ Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, առաջին փուլում ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ իրականացնել, բայց մեզ հաջողվել է վերաձևակերպվել, վերադասավորվել, և Հադրութի վարչակազմի ղեկավարն այսօր գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»։

Placeholder
Նկարահանումներ՝ Հադրութում