Երևանում ծնվել է արցախցի ընտանիքի յոթերորդ երեխան՝ Արայիկը
Առողջություն
20:46 14/10/2020
ԼՂՀ

Երևանում ծնվել է արցախցի ընտանիքի յոթերորդ երեխան՝ Արայիկը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը:  Այս մասին տեղեկանում ենք բժշկական հաստատության ֆեյսբուքյան էջից։

«Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքվ է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյն, ով Արցախում շախմատի երկակի չեմպիոն է իր հետ բերել է բոլոր դասագրքերը: Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ: Հինգ որդի և երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է` շուտափույթ հաղթանակ և վերադարձ բնականոն կյանքին:

#ՀաղթելուԵնք»,- նշված է տարածված հաղորդագրությունում։
 

Placeholder
Երևանում ծնվել է արցախցի ընտանիքի յոթերորդ երեխան՝ Արայիկը